Ս.թ. հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնու­թյան աշխատանքները համակար­գող աշխատանքային խմբի ընդլայնված նիստ, որին մասնակցել են աշխատանքային խմբի անդամները, այդ թվում` ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Նիստի ընթացքում քննության են առնվել ԲԿԳ աշխատանքային խմբի աշխատակարգի նախագիծը և Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը` անդրադառնալով խնդիրներին և առաջարկություններին: