ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը վարել է «Քաղաքացիական հասարակության դերը ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման գործում» խորագրով նիստը Տալինում ս.թ. հոկտեմբերի 25-ից 27-ը կայացող ԱլԳ քաղաքացիական հասարակության 2017թ. կոնֆերանսի և ԱլԳ ՔՀՖ 9-րդ համաժողովի ընթացքում:

Նիստի ընթացքում արծարծվել են մի շարք հարցեր, այդ թվում` ի՞նչ չափով կարող է ՀԸԳՀ իրականացումը փոխհատուցել ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման կորսված պահը 2013թ. դեպի ԵԱՏՄ կտրուկ շրջադարձից հետո և այս փուլում ի՞նչ նոր ազդակ հաղորդել երկկողմանի համագործակցությանը: Ինչպե՞ս են ԵՄ-ն և Հայաստանի կառավարությունը տեսնում քաղաքացիական հասարակության դերը և ներդրումը ՀԸԳՀ իրականացման գործում: Հաղորդակցության և հանրային իրազեկության բարձրացման ի՞նչ ռազմավարությամբ խթանել ՀԸԳՀ առաջնահեթրթություններն ու օգուտները: Ի՞նչ առաքելություն է վերապահված Հայաստանի քաղաքացիական հասարակությանը այս գործընթացում:

Մանրամասների համար տես ԱլԳ ՔՀՖ կայքը: