Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում 2017թ. հրավիրած «Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային մրցույթի երրորդ փուլի արդյունքում դիմած 27 ծրագրային առաջարկներից ընտրվել են 6-ը: Ս.թ. հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել կողմնորոշիչ հանդիպում ԹԻՀԿ թիմի հետ։

Դրամաշնորհ են ստացել Հայաստանում գործող հետևյալ ՀԿ-ները ստորև ներկայացված առաջարկների համար:

2016 թ. հայտարարված մրցույթի երկրորդ փուլի արդյունքում, դեկտեմբերի 5-ին դրամաշնորհ են ստացել Հայաստանում գործող հինգ ՀԿ-ներ ստորև ներկայացված առաջարկների համար:

2016 թ. մրցույթի առաջին փուլի արդյունքում մեկնարկել է դրամաշնորհ ստացած Հայաստանում գործող հինգ ՀԿ-ների գործունեությունը ստորև ներկայացված առաջարկների համար:

  • «ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ (Գյումրի) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից մատուցվող ծառայությունների թափանցիկ և հաշվետվողական գործունեության իրականացման խթանում
  • «Ընդդեմ իրավական կամայկանության» ՀԿ (Երևան) հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում Սյունիք և Վայոց Ձոր մարզերում
  • «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ (Գյումրի) Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն որակյալ կոմունալ ծառայությունների Գյումրիում
  • «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ (Կապան) Կապանի ջրամատակարարման ցանցի արդիականացման ծրագրի իրականացման մոնիտորինգ և կոռուպցիոն ռիսկերի վերհանում
  • «Վստահություն» առողջապահական ՀԿ (Երևան) Քարոզարշավ ուղղված «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքի կիրառումը առաջարկների համար: