Սույն Ձեռնարկի նպատակն է ներկայացնել «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի ընդունման արդյունքում ի հայտ եկած հնարավորությունների տեսականին, որը ՀԿ-ներին թույլ է տալիս զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ ու օգնել ՀԿ-ներին՝ օգտվելու հնարավոր գործունեության այս նոր դաշտից և ունենալու եկամուտների նոր աղբյուր: Նյութի հիմքում Հայաստանի գործող օրենսդրությունն է, որի մեկնաբանությունը մատուցվում է պարզ և ընկալելի լեզվով: Ներկայացված են գործնական խորհուրդներ և օրինակներ նմանատիպ ուղի անցած պետությունների փորձից: Թեպետ անդրադարձ է արվում ՀԿ-ներին՝ Ձեռնարկը կարող է օգտակար լինել շահույթ չհետապնդող այլ իրավաբանական անձանց համար ևս, քանի որ պարունակում է ձեռնարկատիրական գործունեության ընդհանուր շրջանակը և պահանջները՝ համեմված հետաքրքիր գործելակերպի օրինակներով:

Ձեռնարկում ներկայացված են.

  • ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու որոշ օգուտները,
  • ձեռնարկատիրական գործունեության բնույթի և դրանով զբաղվելու հնարավոր ձևերի մանրակրկիտ բացատրությունը,
  • ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավական պահանջները,
  • ձեռնարկատիրական գործունեության այն տեսակները, որոնցով ՔՀԿ-ները կարող են զբաղվել,
  • ձեռնարկատիրական գործունեության հարկման մասին կանոնները,
  • հաշվետվությունների և այլ պահանջները,
  • ձեռնարկատիրական գործունեություն սկսելու վերաբերյալ գործնական խորհուրդներ,
  • Հայաստանում և այլ երկրներում նման գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների օրինակներ:

Ձեռնարկն ստեղծվել է Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի (ECNL) և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում:

«Այն ամենն, ինչ անհրաժեշտ է իմանալ ՔՀԿ-ների ձեռնարկատիրական գործունեության մասին» ձեռնարկը հասանելի է ԹԻՀԿ կայքում հետևյալ հղումով` https://transparency.am/hy/publications/view/198

Տես նաև ԹԻՀԿ միջոցառումը, որի ընթացքում ներկայացվել է սույն ձեռնարկը: