Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրած «Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» երրորդ փուլի մրցույթի արդյունքում դիմած 27 ծրագրային առաջարկներից ընտրվել են 6-ը: Ս.թ. հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել կողմնորոշիչ հանդիպում ԹԻՀԿ թիմի հետ։

Դրամաշնորհ են ստացել Հայաստանում գործող հետևյալ ՀԿ-ները ստորև ներկայացված առաջարկների համար:

«Դիսըբիլիթի Ինֆո» ՀԿ (Երևան) «Հանրակրթական դպրոցների մատչելիությունը. օրենքից` պրակտիկա»

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ (Վանաձոր) «Համայնքային ռեսուրսների արդյունավետ կառավարման քաղաքացիական վերահսկողություն՝ համայնքային հողերի, գույքի օտարման և վարձակալման գործընթացների մասնակցային մոնիթորինգի իրականացման միջոցով»

«Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» ՀԿ (Գորիս) «Հանրային գնումների մոնիտորինգ Սյունիքի մարզում»

«Լուսաստղ» ՀԿ (Վանաձոր) «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման գործընթացի թափանցիկության բարձրացում՝ ի նպաստ հաշմանդամություն ունեցողների»

«Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ (Երևան) «ՀՀ-ում դպրոցների օպտիմալացման գործընթացի մասնակցային մոնիտորինգ՝ հնարավոր հիմնախնդիրները վեր հանելու և բարելավման առաջարկություններ ներկայացնելու համար»

«Կոմպասս գիտահետազոտական կրթական խորհրդատվական կենտրոն» ՀԿ (Գյումրի) «Մասնակցային մոնիտորինգ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհների Գյումրիում»

Տես նաև նախորդ 2 փուլերի շնորհառուների մասին տեղեկատվությունը ԹԻՀԿ կայք էջում:
«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլի շնորհառուները

«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային ծրագրի շնորհառուները