ԹԻՀԿ ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանի վերոնշյալ հոդվածը հրապարակվել է «Կովկասյան վերլուծական դայջեստ» (Caucasus Analytical Digest) ամսագրում: Այն նպատակ ունի վերլուծել քաղաքացիական հասարակության դիտորդական առաքելությունների ազդեցությունը համապետական և ՏԻՄ ընտրությունների վրա, քանի որ դիտորդական առաքելություններն առանցքային նշանակություն ունեն ընտրական ինստիտուտների զարգացման և ընտրությունների նկատմամբ հանրային վստահության ավելացման գործում:

Թեպետ քաղաքացիական դիտորդական առաքելությունները Հայաստանում շատ հետխորհրդային երկրների համեմատ ավելի ուշ են ձևավորվել, դրանք կարճ ժամանակահատվածում արագընթաց զարգացում են ապրել: Հոդվածն ուսումնասիրում է, թե ինչպես է ընտրությունների դիտորդությունն ազդում ընտրական և ժողովրդավարացման գործընթացների վրա Հայաստանում: Այն նաև ուսումնասիրում է վարչական ռեսուրսի չարաշահումը իշխող կուսակցության և իր դաշնակիցների կողմից, ինչպես նաև ընտրության արդյունքների վրա դրա ազդեցությունը:

Տես հոդվածը Caucasus Analytical Digest-ի կայքում, էջ 8-12