Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ անց է կացրել 2016-2017թթ. ՀՀ հանրային մարմինների և կազմակերպությունների կողմից իրականացված գնումների մոնիտորինգ, որի արդյունքները ներկայացվել են ս.թ. սեպտեմբերի 26-ին: Մոնիտորինգի նպատակն էր նպաստել Հայաստանի հանրային ֆինանսների կառավարման համակարգի թափանցիկության և հաշվետվողականության բարելավմանը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Բաց հասարակություն հիմնադրամներ - Հայաստանի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը: Հայաստանի պետական գնումների համակարգի 2015-2016թթ. մոնիտորինգի արդյունքները ներկայացրել են ԹԻՀԿ ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը և ԹԻՀԿ գնումների քաղաքականության փորձագետ Արսեն Համբարձումյանը:

Միջոցառմանը մասնակցել են պետական մարմինների` ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ ֆինանսների, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների, ՀՀ վերահսկիչ պալատի, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ՀՀ դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի, միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների, մեդիայի ավելի քան 20 ներկայացուցիչներ:

Տես միջոցառման լուսաբանումը հետևյալ լրատվամիջոցներում`

azatutyun.am Վարուժան Հոկտանյան․ Ամեն ինչ «ազնիվ խոսքի» վրա է հիմնվում
armlur.am Մոնիտորինգով անհնար է վերհանել շինարարության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը. փորձագետ
armradio.am ԹԻՀԿ ներկայացրել է հանրային գնումների մոնիտորինգի արդյունքները