«Կոռուպցիան ժամանակին կործանել է տարբեր կայսրություններ և մեծապես նպաստել է նաև Խորհրդային միության կործանմանը: Հետևաբար` անլուրջ չէ այն պնդումը, որ կոռուպցիան կարող է կործանել նաև Հայաստանը», - նշել է Վարուժան Հոկտանյանը և հավելել` կոռուպցիան Հայաստանում համակարգային երևույթ է, համակարգային արատ: Ինչպե՞ս նվազեցնել կոռուպցիոն դրսևորումները, հնարավո՞ր է ամբողջովին հաղթահարել այդ երևույթը, ի՞նչ քայլեր է պետք իրականացնել կոռուպցիայի նվազեցման ուղղությամբ և ի՞նչ քայլեր են իրականացվել առ այսօր: Այս և այլ հարցերի շուրջ ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը զրուցում է «Պարադիգմ» հաղորդման շրջանակում:

«Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ածանցյալ լինի տնտեսական, վարչական, քաղաքական բարեփոխումներից: Հետևաբար, եթե տնտեսական վիճակի բարելավում չկա, հակակոռուպցիոն քաղաքականությունը որևէ արդյունք չի տա», - ասել է Հոկտանյանը: