Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) որոշում է կայացրել կարճել ՍԱՍ-ի ժողովի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը՝ «հանցակազմի բացակայության հիմքով»։ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին ՍԱՍ-ի ձայնագրության գործը կարճելու որոշումը չի զարմացրել: «Ազատության» հետ զրույցում նա նշել է. «Եթե պետք է ապահովվի որոշակի քաղաքական ուժի հաղթանակ, և այդ ուժը իշխող ուժ է, այդ դեպքում այդ մեթոդները, բնականաբար, պատժելի չեն իրենց համար: Պատժելի կլիներ, եթե ընդդիմադիր ուժերը այդպիսի բան անեին»:

«Միայն կարելի է ենթադրել, թե ՀՔԾ-ն ինչպես կպատճառաբանի գործի կարճումը», - ասում է Հոկտանյանը: «Իրենք կարող են ասել, որ 200 հոգի կար այնտեղ, պետք է պարզեին ինչ-որ բան: Երևի չափում էին՝ ազդե՞լ է իրենց վրա այդ ելույթը, թե՞ ոչ: Երևի այս մի քանի ամիսը չափում էին ընտրողի վրա այդ ներգործությունը, ու երևի չեն գտել, որ ներգործել է»:

Տես «Ազատության» նյութը