Գլխավոր էջ Նորություններ Հանրային առողջապահության ոլորտում փորձագիտական ծառայությունների մատուցման հրավեր
Նորություններ
2017 Սեպ
6

Հանրային առողջապահության ոլորտում փորձագիտական ծառայությունների մատուցման հրավեր

Ընդհանուր տեղեկություններ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000 թ. և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակների թվում են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը:

Փորձագիտական ծառայության նպատակը

Տրամադրել խորհրդատվություն կազմակերպությանը հանրային առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերն ու դրսևորումները վեր հանելու և դրանք հաղթահարելու առնչությամբ:

Աշխատանքի ծավալը

Փորձագետից ակնկալվում է իրականացնել հետևյալ առաջադրանքները.

  • տրամադրել խորհրդատվություն հանրային առողջապահության, մասնավորապես պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնությանն առնչվող քաղաքականության կոռուպցիոն ռիսկերը վեր հանելու և դրանք նվազեցնելու ուղղությամբ համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով,
  • անհրաժեշտության դեպքում, հանդես գալ որպես կազմակերպության փորձագետ շահագրգիռ կողմերի հետ հանդիպումների ընթացքում, ինչպես նաև ԶԼՄ-ների հետ փոխհարաբերություններում

Ակնկալվող արդյունքները

  • Ընթացիկ խորհրդատվություն՝ ըստ անհրաժեշտության և համապատասխան նյութերի/փաստաթղթերի մշակում:

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթություն հանրային առողջապահությանն առնչվող ոլորտներում
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հանրային առողջապահության և/կամ հանրային քաղաքականության ոլորտներում
  • Հանրային առողջապահության և առնչվող օրենդրական դաշտի և իրավակիրառ պրակտիկայի իմացություն
  • Պետական մարմինների և միջազգային կառույցների հետ աշխատելու փորձառությունը ցանկալի է
  • Առաջարկությունների մշակման փորձառություն:

Ժամկետներ

Ծառայության մատուցումը կիրականացվի՝ ելնելով կազմակերպության ընթացիկ կարիքներից։  Ակնկալվում է, որ փորձագետը սկսի  աշխատանքը  2017թ. սեպտեմբերի 20-ից:

Տեխնիկական գնահատում

Թեկնածուի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝

  • պահանջվող որակավորում և փորձ (40%)
  • կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանքներ (20%)
  • ծառայության արժեք (40%)

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված անհատները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 

  • Հետաքրքրության նամակ՝ ընդգծելով համապատասխան փորձառությունը
  • Ինքնակենսագրական
  • Ծառայության արժեք՝ ժամավճար
  • Գրավոր նյութ (hամառոտագիր, հոդված, կարծիք) հանրային առողջապահության ոլորտի խնդիրների վերաբերյալ
  • Կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանքներ
  • Երկու երաշխավորողի տվյալներ:

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը՝ անգլերեն կամ հայերեն ուղարկել էլեկտրոնային փոստով [email protected] հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Հանրային առողջապահության փորձագիտական ծառայություններ» մինչ 2017 թ. սեպտեմբերի 17-ը: