Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը (ԺԱԱ) «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում, իրականացրել է ՀՀ մարզային պոլիկլինիկաների ու շտապ օգնության կայանների ֆինանսական գործունեության մոնիտորինգ և հարցում այս հաստատությունների աշխատակիցների և պացիենտների շրջանում։

Մոնիտորինգի ընթացքում հանրապետության բոլոր մարզերում ուսումնասիրվել են մարզային 20 պոլիկլինիկա և 10 շտապ բուժօգնության կայանների 2013-2015 թթ. ֆինանսական փաստաթղթերը, աշխատակիցների ու շահառուների կարծիքները, պարզելու ծախսերի դինամիկան, աշխատակազմերի վերապատրաստման պրակտիկան, պացիենտների սպասարկման ոլորտում առկա խնդիրները և այլն:

Այժմ բոլոր մարզկենտրոններում կազմակերպվում են հիշյալ մոնիտորինգի նախնական զեկույցի քննարկումներ, որոնց նպատակն է՝ լսել շահագրգիռ կողմերի նկատառումներն ու առաջարկները, որոնք ապագայում կներառվեն վերջնական զեկույցում։

Քննարկումները տեղի են ունենում բոլոր մարզկենտրոններում ԺԱԱ հիմնած քաղաքացիական երիտասարդական կենտրոններում հետևյալ ժամանակացույցով: Առաջին միջոցառումը տեղի կունենա Գյումրիում:

Սեպտեմբերի 4, ժամը 11։00. Գյումրի, Պուշկինի 96, հեռ. 031250622

Տես միջոցառման օրակարգը

Սեպտեմբերի 4, ժամը 14:00. Վանաձոր, Տերյան 4/38, հեռ. 095901212
Սեպտեմբերի 5, ժամը 11:00. Արմավիր, Հանրապետության 3, տուն 29/5, հեռ. 098554406
Սեպտեմբերի 5, ժամը 14:30. Աշտարակ, Վ.Պետրոսյան 11, հեռ. 094377085
Սեպտեմբերի 6, ժամը 11։00. Գավառ, Սայադյան 2/1, հեռ. 091040858
Սեպտեմբերի 6, ժամը 14:30. Եղեգնաձոր, Նարեկացու 18ա, հեռ. 098 065 623
Սեպտեմբերի 7, ժամը 11:00. Կապան, Մելիք Ստեփանյան 3, 2-րդ հարկ, հեռ. 077386885, 077132461
Սեպտեմբերի 8, ժամը 11:00. Հրազդան, Կենտրոն թաղ., Oգոստոսի 23-ի փող., հեռ. 091156550
Սեպտեմբերի 8, ժամը 14:30. Իջևան, Վալանսի 15-15/1, 4-րդ հարկ, հեռ. 098586878
Սեպտեմբերի 11, ժամը 13։00. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց, 9 շենք, հեռ. 055404420

Հետաքրքրված անձանց մուտքն ազատ է:

Տես մամուլի հաղորդագրությունը pdf ձևաչափով