2017 թ. օգոստոսի 25-ին Բյուրո ակումբում տեղի է ունեցել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հերթական Ընդհանուր ժողովը (ԸԺ): Կազմակերպության 43 անդամներից ԸԺ-ին մասնակցել են 20 անդամ, 10 պատվիրակված անդամ և ԹԻՀԿ աշխատակազմի ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել և ԸԺ-ն վարել է ԹԻՀԿ խորհրդի անդամ Միքայել Հովհաննիսյանը: Օրակարգի համաձայն՝ ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը ներկայացրել է ԹԻՀԿ 2016 թ․ հաշվետվությունը և ԹԻՀԿ ընթացիկ գործունեությունը: ԸԺ-ն հաստատել է 2016 թ. տարեկան հաշվետվությունը:

ԹԻՀԿ իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է ԹԻՀԿ կանոնադրության փոփոխությունները, ինչը հաստատվել է ԸԺ կողմից:

ԹԻՀԿ խորհրդի անդամ Միքայել Հովհաննիսյանը ներկայացրել է նաև ընդհանուր բնույթի հարցեր, որոնք կապված են անդամավճարների, ԹԻՀԿ գործունեության արդյունավետության և տեսանելիության, անդամների ու կազմակերպության կապերի ամրապնդման, անդամների ներգրավվածության, Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի թեկնածությունների հետ:

ԹԻՀԿ մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման համակարգող Քրիստինե Մարգարյանը ներկայացրել է ԹԻՀԿ անդամակցության հարցերը:

ԹԻՀԿ անդամակցման դիմում են ներկայացրել ԹԻՀԿ գնումների մոնիտորինգի մասնագետ Վանուհի Մաթևոսյանը և ԹԻՀԿ հանրային քաղաքականության փորձագետ Լիանա Ղալթաղչյանը, որոնք միաձայն ընտրվել են ընդհանուր ժողովի կողմից:

ԹԻՀԿ անդամությունը դադարեցնելու ցանկություն էին հայտնել Լալա Ասլիկյանը, Ավետիք Իշխանյանը, Լիլիթ Հակոբյանը և Հրայր Սավզյանը: Քվեարկությամբ որոշվել է դադարեցնել նրանց անդամությունը:

Լիազորությունների ժամկետը ավարտվելու կապակցությամբ ԹԻՀԿ խորհրդի թափուր անդամների համար քվեարկության արդյունքում առավել ձայներով խորհրդի անդամ է ընտրվել Սարհատ Պետրոսյանը, իսկ Սուրեն Սաղաթելյանն ու Վազգեն Կարապետյանը վերընտրվել են:

ԹԻՀԿ-ը շնորհավորում է նորընտիր անդամներ Վանուհի Մաթևոսյանին ու Լիանա Ղալթաղչյանին և Խորհրդի նորընտիր անդամներ Սարհատ Պետրոսյանին, Սուրեն Սաղաթելյանին և Վազգեն Կարապետյանին և մաղթում արդյունավետ աշխատանք:

Տես ֆոտո պատմությունը