Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն իրականացնում է հակակոռուպցիոն բարեփոխումների համակարգումն ու դրանց կատարման նկատմամբ հսկողությունը Հայաստանում: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Shabat.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ նման կառույցների գործունեությունը գնահատելու համար առաջնահերթ պետք է հասկանալ, թե որքանով է փոխվում կոռուպցիայի ընկալումը բնակչության շրջանում և այն ոլորտներում, որտեղ կոռուպցիոն ռիսկերը մեծ են:

Ըստ ԹԻ, Համաշխարհային բանկի, Ֆրիդոմ Հաուսի ցուցանիշների` կոռուպցիոն իրավիճակը դժբախտաբար չի լավանում Հայաստանում: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ եթե իշխանությունները դրսևորեն քաղաքական կամք, կոռուպցիան հնարավոր է նվազեցնել: Սակայն, Հոկտանյանը նաև նշում է, որ այդ կառույցը դժվար կկարողանա արդյունավետ կերպով սահմանափակել/նվազեցնել կոռուպցիան այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, քանի որ ի սկզբանե, երբ խորհուրդը ստեղծվեց, կային, մեղմ ասած, ոչ լավ ցուցանիշներ: Խորհրդատվական բնույթ կրող, սակայն որոշումներ չընդունող մարմինը կկարողանա՞ նվազեցնել կոռուպցիան Հայաստանում՝ պարզ կլինի առաջիկա տարիների ընթացքում։

Տես Shabat.am-ի նյութը: