Ս.թ. օգոստոսի 4-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կրթական բաժնի պատասխանատու Տաթևիկ Բարսեղյանը «Կոռուպցիայի դեմ պայքարը և երիտասարդությունը» թեմայով դասընթաց է վարել «Զարթոնք» քաղաքացիական կրթության կենտրոնի երկու տասնյակից ավելի սաների համար: Ինտերակտիվ դասընթացի ընթացքում զարթոնքցիներն իրազեկվել են կոռուպցիայի մասին, ծանոթացել դրա դրսևորումներին, պատճառներին և հետևանքներին, արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական բաղադրիչներին՝ կանխարգելում, բացահայտում, հանրային աջակցություն և կրթություն, և գործիքներին:

«Զարթոնք» կենտրոնի սաները, որոնք ակտիվորեն մասնակցել են դասընթացին, ստացած գիտելիքներն ամրապնդել են խմբային գործնական աշխատանքով` կատարելով ինտերակտիվ վարժանքներ:

«Զարթոնք» քաղաքացիական կրթության կենտրոնը ամառային դպրոցական ծրագիր է, որտեղ մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության հիմնարար արժեքների գնահատմանն ուղղված համակարգված ծրագրով կրթվելու և վերապատրաստվելու են ավագ դպրոցների աշակերտներ:

Տես «Զարթոնք» քաղաքացիական կրթության կենտրոնի ֆեյսբուքյան էջը
Նկարները` «Զարթոնք» կենտրոնի