Ս.թ. հուլիսի 29-ին Թրասնփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ)` որպես նոր անդամ, պաշտոնապես միացել է Ընտրությունների տեղական դիտորդների գլոբալ ցանցին (ԸՏԴԳՑ) և ընդունել է Գլոբալ սկզբունքների հռչակագիրը: ԹԻՀԿ-ը որոշում էր կայացրել անդամակցել ԸՏԴԳՑ-ին հուլիսի 4-ին տեղի ունեցած խորհրդի նիստի ժամանակ: ԸՏԴԳՑ անդամակցությունը բաց է ցանկացած անկողմնակալ քաղաքացիական կազմակերպության համար, որն իր երկրում ակտիվորեն իրականացնում է ընտրությունների մոնիտորինգ և դիտորդություն:

ԸՏԴԳՑ-ն գլոբալ ցանց է, որը խթանում է փոխանակումը և նպաստում է համերաշխությանն իր ավելի քան 245 քաղաքացի դիտորդ անդամ կազմակերպությունների միջև աշխարհի ավելի քան 90 երկրներում: