Ս.թ. հուլիսի 9-ին Վարչական դատարանը չի ընդունել մի շարք քաղաքացիական և բնապահպանական խմբերի հայցադիմումը, որով պահանջվում է դադարեցնել Թեղուտի հանքի շահագործումը: Որպես հայցվորներ հանդես եկած Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Էկոդար» բնապահպնական հասարակական կազմակերպությունը 66 էջանոց հայցադիմում են ներկայացրել դատարան: Դատարանը հայցը չի ընդունել` պատճառաբանելով, թե հայցորդ ՀԿ-ներն իրավասու չեն վիճարկել բնապահպանական խնդիրները:

Վարչական դատարան դիմելու հայցադիմումը ներկայացվել է ընդդեմ Թեղուտի հանքավայրի շահագործման կառավարության ընդունած որոշման, խախտելով ՀՀ Սահմանադրությունը, մի շարք օրենքներ և միջազգային համաձայնագրեր: