Հայաստանի հանրային ռադիոյի «Ստատուս քվո» հաղորդման հյուր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանն անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի` ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցին, նշել է այն հիմնական խնդիրները` ընտրակաշառք, վարչական ռեսուրսի կիրառում, մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ազդեցության գործադրում` հայտնի դեպքերի օրինակով, որոնք բացասաբար են ազդել ընտրությունների վրա` մեծացնելով ընտրական գործընթացի նկատմամբ արդեն իսկ առկա անվստահությունը:

Գրիգորյանի կարծիքով` Հայաստանում 1991-ից ի վեր ընտրական գործընթացի արդյունքում իշխանափոխություն չի կատարվել: Իշխանությունը կարծրանալով` երկարաժամկետ լուրջ խնդիր է ստեղծում ընտրական ինստիտուտի կայացման համար:

Ըստ Արմեն Գրիգորյանի` սուվերենության ամենաբարձր մակարդակ ունեցող պետությունները ժողովրդավարություններն են: Ժողովրդավարական պետություններն, անգամ աշխարհագրական ծանր պայմաններում, կարողացել են պահել իրենց սուվերենությունը: Հայաստանը ևս, եթե ունենա ժողովրդավարություն, սուվերենության բարձր մակարդակ կապահովի, և իշխանությունների վրա ճնշումներն ավելի դժվար կլինեն, եթե իշխանություններն իրապես ընտրված լինեն:

Տես «Ստատուս քվո»