Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հաղորդակցության մասնագետ Նունե Հայրապետյանը, ստանալով ԹԻ կրթաթոշակ, ս.թ. հուլիսի 10-20-ին Լիտվայում մասնակցել է Օրինավորության դպրոցի աշխատանքներին: Ամառային դպրոցին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրների 140 ներկայացուցիչներ: Դպրոցում հագեցած գրաֆիկով ընթացող դասընթացները վարել են առաջատար հակակոռուպցիոն և կառավարման, հետաքննող լրագրողության և այլ թեմաների փորձագետներ:

Վերջին երեք օրը նախատեսված էին բացառապես ԹԻ հինգ` Հայաստանի, Թունիսի, Սլովենիայի, Բրազիլիայի և Պերուի ներկայացուցչությունների կրթաթոշակառուների հանդիպումների համար իշխանության տարբեր մարմինների հետ, ինչպիսիք են առողջապահության նախարարը, Հակակոռուպցիոն քննչական կենտրոնը, Էթիկայի հանձնաժողովը, Լիտվայի երկաթգծի ընկերությունը և այլն:

Տես ֆոտոպատմությունները