Ս.թ. հուլիսի 18-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ու փորձագետ Արթուր Գրիգորյանը մասնակցել են Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի նիստին, որի ընթացքում մեկնարկել է Բրիտանական դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանի կարողությունների բարելավմանը՝ ԱՃԹՆ-ն իրագործելու և ընդերքօգտագործման թույլտվությունների ու պայմանագրերի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման նպատակով» ծրագիրը:

Ծրագրի շրջանակում 2017-2018թթ կիրականացվեն Հայաստանի ԱՃԹՆ աշխատանքային պլանով նախատեսված մի շարք ուսումնասիրություններ: Ծրագրի իրականացման գործընկերն է Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը։ Ծրագիրը ներգրավելու է փորձագետների մեծ Բրիտանիայից, որոնք կաջակցեն ուսումնասիրությունների իրականացմանն ու զեկույցների կազմմանը:

Կուսումնասիրվեն ոլորտը կարգավորող օրենսդրությունը, ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման և գրանցման առանձնահատկությունները, պայմանագրերը հանքարդյունահանող կազմակերպությունների հետ, ինչպես նաև հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտմանն առնչվող հարցեր:

Մանրամասները և այլ նկարներ` ՀԱՀ կայք էջում