Պաշտոնը` ֆինանսական օգնական
Աշխատաժամանակ՝ լրիվ
Տևողությունը` երկարաժամկետ
Աշխատանքի սկիզբը` սեպտեմբերի 4, 2017 թ.
Վայրը` Երևան, Հայաստան

Աշխատանքի հակիրճ նկարագրություն

ԹԻՀԿ-ը հայտարարում է ֆինանսական օգնականի թափուր աշխատատեղի մրցույթ, ով կմիանա կազմակերպության ֆինանսական/հաշվապահական թիմին և պատասխանատու կլինի ֆինանսական և հաշվապահական գործառույթների ընթացիկ իրականացման և աջակցման համար։ Ֆինանսական օգնականը անմիջականորեն ենթարկվում է գլխավոր հաշվապահին:

Աշխատանքային գործառույթներ

  • Իրականացնել համապատասխան ֆինանասկան տվյալների մշակում, նախապատրաստում և մուտքագրում հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրում (հծ հաշվապահ) ըստ կազմակերպության ներքին կանոնակարգերի;
  • իրականացնել ֆինանսական գործարքների արխիվացում օրական պարբերականությամբ՝ համաձայն կազմակերպության ներքին կանոնակարգերի;
  • իրականացնել վճարման հանձնարարագրերի, ֆինանսական և հաշվապահական այլ փաստաթղթերի կազմումը;
  • իրականացնել կազմակերպության կողմից կատարված և հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրում գրանցված ֆինանսական գործարքների համադրումը դրամարկղի և բանկի կողմից տրամադրված հաշվարկային հաշիվների հետ՝ ամսական պարբերականությամբ;
  • թարմացնել կազմակերպության հիմնական միջոցների ցանկը և աջակցել գույքագրման աշխատանքներին;
  • ստուգել դրամարկղից իրականացված գործառույթները և գրանցումները հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրում՝ օրական պարբերականությամբ;
  • աջակցել կազմակերպության ‎ֆ‎ինանսական/դրամաշնորհային և հարկային հաշվետվությունների և այլ փաստաթղթերի ֆայլավորմանը;
  • աջակցել դրամաշնորհների մրցույթի գործընթացի կազմակերպմանը;
  • աջակցել Կազմակերպության ընդհանուր և ծրագրային աուդիտի անցկացման աշխատանքներին;

Որակավորմանը և կարողություններին ներկայացվող պահանջներ՝

  • բարձրագույն կրթություն կամ համապատասխան ուսուցում ֆինանսների, հաշվապահության կամ այլ առնչվող ոլորտում;
  • հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների /ՀՀՄՍ/ և ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների /ՖՀՄՍ/ իմացություն;
  • համապատասխան ոլորտների օրենսդրության որոշակի իմացություն;
  • դրամարկղային և հաշվեգրման սկզբունքներով հաշվապահական հաշվառման վարման գիտելիքներ;
  • հայերենի և անգլերենի գերազանց իմացություն;
  • բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
  • MS Office-ի, հաշվապահական հաշվառման համակարգչային (հծ հաշվապահ) ծրագրի իմացություն;
  • առնվազն մինչև 2 տարվա աշխատանքային փորձ;
  • նախաձեռնողական և պրոակտիվ մոտեցում;
  • ինքնուրույն և թիմում աշխատելու, ինչպես նաև բազմապիսի հանձնարարություններ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն։

Դիմելու կարգը և վերջնաժամկետը Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] հասցեին մինչև ս.թ. օգոստոսի 20-ը:

Միայն փաստաթղթերի հիման վրա ընտրության առաջին փուլն անցած անձինք կհրավիրվեն մասնակցելու հետագա փուլերին: Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:

Կազմակերպության մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: