newsbook.am-ի հետ զրույցում մեկնաբանեով համակարգում առկա կոռուպցիոն դրսևորումների դեմ խիստ պայքար մղելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խոսքերը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշել է, որ նման բազմաթիվ հայտարարություններ են հնչել հանրությանն ինչ-որ ձևով լավ լուրեր հրամցնելու համար, անկախ այն բանից դա արդյունք տալիս է, թե ոչ:

Ըստ Հոկտանյանի` կոռուպցիայի ընկալումը ցույց է տալիս, որ Հայաստանում իրավիճակը բարվոք չէ: Թեպետ կոռուպցիա ամեն տեղ կա, մասշտաբների հարցը տարբեր է:

Հոկտանյանի խոսքով` դատախազը ինքնուրույն գործելու խնդիր ունի: Որոշակի բարելավումներ հնարավոր է, բայց քիչ հավանական է, որ լուրջ արդյունքներ գրանցվեն: Ներդրված մեխանիզմները, մասնավորապես պաշտոնյաների հայտարարագրմանն առնչությամբ, արդյունավետ կաշխատեն, եթե փոխվի ամբողջ համակարգը:

Տես newsbook.am-ի նյութը