Ս.թ. հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը և գնումների փորձագետ, Հայաստանի գնումների մասնագետների ասոցիացիայի նախագահ Արսեն Համբարձումյանը ներկայացրել են ՀՀ հանրային գնումների համակարգի 2017թ. առաջին կիսամյակի գործունեության մոնիտորինգի արդյունքները: «ՀՀ հանրային գնումների մոնիտորինգ 2016-2017 թթ.» ծրագրի նպատակն է նպաստել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը Հայաստանում՝ խթանելով հանրային ֆինանսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը: Ծրագիրը ֆինանսավորվում է «Բաց hասարակության հիմնադրամներ - Հայաստան»-ի կողմից։

Լուսանկարը և տեսանյութը` «Մեդիա կենտրոնի»
Տես Հանրային գնումների տեղեկագիր, թողարկում 5

Միջոցառման լուսաբանումը լրատվամիջոցներում`

H3TV Օրը լրատվական 12.07.2017 տես 15:15-17-15 րոպեները
KENTRONTV1 Էպիկենտրոն 12.07.2017 տես 24:28-25:25
azatutyun.am Գնումների ոլորտում էլեկտրոնային համակարգերի ներդրումը «բավարար չէ կոռուպցիան կանխելու համար»
panorama.am Այս ժամանակահատվածում գնումների ոլորտում պետք չէ սպասել հեղափոխական փոփոխությունների. Վարուժան Հոկտանյան