«Ֆրիդոմ Հաուս»-ի հունիսի 30-ին հրապարակած «Անցումային փուլի երկրներ» 2009 թ. զեկույցն ընդգրկում է նախկին կոմունիստական վարչակարգի եվրոպական և եվրասիական տարածաշրջանի 29 երկիր, որոնցից 18-ը, ներառյալ Հայաստանը, 2008թ. հետընթաց է ապրել ժողովրդավարության բնագավառում: Հայաստանը կրկին դասվել է կիսաավտորիտար երկրների շարքը` 5.39 միավոր ցուցանիշով: Ամենաակնհայտ անկումը գրանցվել է, քաղաքացիական հասարակության հանդեպ կառավարությունների` սահմանափակումներ մտցնելով, կասկածելի գործելակերպի դիմելով, դատական համակարգն ու անկախությունը թուլացնելով:

Ուսումնասիրությունն արձանագրել է ավելի մեծ թվով կորուստներ, քան ձեռքբերումներ ընտրական գործընթացի, անկախ լրատվամիջոցների, տեղական կառավարման և կոռուպցիայի ոլորտում: «2008-ը մութ տարի էր ժողովրդավարության համար տարածաշրջանում, մասնավորապես նախկին խորհրդային պետություններում» - ասել է «Ֆրիդոմ Հաուս»-ի եվրոպական գրասենյակի տնօրեն Վլադիմիր Շկոլնիկովը: «Տնտեսական պայմանների վատթարացմամբ տարածաշրջանում հավանական է, որ ավտորիտար վարչակարգը ավելի մեծ ճնշամիջոցի դիմի, քան ընդունի անհրաժեշտ բարեփոխումները:

Հայաստանի մասին զեկույցն ամբողջությամբ (անգլերեն լեզվով)