Ս.թ. հուլիսի 3-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ ԹԻՀԿ իրականացրած Հայաստանի 2017 թ․ ապրիլի խորհրդարանական ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահման և այլ ընտրական խախտումների մոնիտորինգի արդյունքները: Ըստ Հոկտանյանի` նախընտրական քարոզչության ընթացքում ընտրական խախտումները, ներառյալ՝ վարչական ռեսուրսի չարաշահումը, շարունակում են մնալ Հայաստանի ընտրական գործընթացի ամենից խնդրահարույց ոլորտը: Նման խախտումների ազդեցությունը ընտրությունների ելքի վրա մեծ է և երբեմն կարող է ունենալ որոշիչ նշանակություն. այսինքն՝ եթե նույնիսկ քվեարկության օրը ընտրական խախտումների ծավալը հարաբերականորեն մեծ չէ, ընտրության արդյունքները կարող են մեծապես պայմանավորվել նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցած խախտումներով:

Ըստ մոնիտորինգի արդյունքների՝ գրանցվել է ընտրակաշառքի բաժանման 90 դեպք, աշխատանքային ժամերին քաղաքացիական ծառայողներին ընտրական շտաբերի աշխատանքներում ընդգրկելու՝ 59 դեպք, կրթական և առողջապահական ոլորտի աշխատողների վրա ներազդելու, ընտրական շտաբերի աշխատանքներում նրանց ընդգրկելու՝ 53 դեպք և ասֆալտապատման ու բակերի բարեկարգման 38 դեպք:

Մոնիտորինգի նպատակն էր բացահայտել և վերլուծել վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորումները և պատճառները (որոնք նախընտրական քարոզչության ընթացքում քաղաքական կոռուպցիայի ակնհայտ դրսևորումներ են), խրախուսել քաղաքական դերակատարների թափանցիկությունը և հաշվետվողականությունը, պարզել ընտրությունները կարգավորող դաշտի և դրա կիրարկման գործընթացի թերությունները:

Լուսանկարները և տեսանյութը` Մեդիա կենտրոնի
Հայաստանի 2017 թ․ ապրիլի խորհրդարանական ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահման և այլ ընտրական խախտումների մոնիտորինգի արդյունքները զեկույցը` Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կայք էջում

Միջոցառման լուսաբանումը` հետևյալ լրատվամիջոցներում
aravot.am. Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ ընտրակեղծարարությունն ընդունել է համակարգային բնույթ
www.azatutyun.am. ԹԻ․ ԱԺ ընտրությունների արդյունքների ձևավորման մեջ հիմնական դերը խաղացել է ընտրակաշառքը
arminfo.info. Վարուժան Հոկտանյան. Ընտրախախտումների հայտնաբերման գլխավոր նպատակը դրանց հետագա կանխումն է
armradio.am. Վարչական ռեսուրսի չարաշահումը համակարգային բնույթ է կրել. Վարուժան Հոկտանյան
factor.am. Վարչական ռեսուրսի չարաշահում է կատարվել 3 ուժի կողմից. Վարուժան Հոկտանյան
hayastan24.com. Ասուլիս «Վարչական ռեսուրսի չարաշահման և այլ ընտրական խախտումների մոնիտորինգի արդյունքների» վերաբերյալ