Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը մասնակցել է «Հոդված 27. արտահայտման ազատության իրավունք» հաղորդմանը: Հաղորդման ընթացքում, որը վարում էր Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, փորձագետները և հանրության անդամներն անդրադարձել են արտահայտման ազատությունն ու ազգային անվտանգությունը թեմային: Հաղորդումը հեռարձակվում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերով` յուրաքանչյուր շաբաթ:

«Հոդված 27. արտահայտման ազատության իրավունք» հաղորդաշարը նախաձեռնել է Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամը «Արտահայտման ազատության արմատավորումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: