Ս.թ. հունիսի 23-24-ին տեղի է ունեցել արտագնա հանդիպում Աղվերանում` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի միջանկյալ արդյունքները գնահատելու և 2018 թ․ աշխատանքը պլանավորելու նպատակով: Ծրագիրն իրականացվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) կոնսորցիումի գործընկեր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ ՀԿ-ի, Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի (Հունգարիա), Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և Բազելի կառավարման ինստիտուտի (Շվեյցարիա) հետ համատեղ (վերջին երկուսը ներկայումս դադարեցրել են իրենց գործունեությունը):

Բացման խոսքով հանդես է եկել ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, ով ներկայացրել է «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը: ԹԻՀԿ մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման համակարգող Քրիստինե Մարգարյանը ներկայացրել է ծրագրի գնահատման գործիքը՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն գլոբալ շարժման ազդեցության մատրիցան:

Ներկայացված գործիքի օգնությամբ` ծրագիրն իրականացնող գործընկեր և ենթադրամաշնորհառու կազմակերպությունները քարտեզագրել և գնահատել են փոփոխություններն ըստ ծրագրի նպատակների և խնդիրների: Այնուհետև ներկայացվել և ամփոփվել են քաղված դասերն ըստ յուրաքանչյուր խմբի, և պլանավորվել է ծրագրի 2018 թ․ աշխատանքը:

Տես միջոցառման ֆոտո պատմությունը