Ս.թ. հունիսի 19-20-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը և հակակոռուպցիոն փորձագետ Խաչիկ Հարությունյանը մասնակցել են Թբիլիսում կայացած «Փողը քաղաքականության մեջ. տևական մարտահրավերները և միջազգային փորձը Արևելյան Եվրոպայում» թեմայով տարածաշրջանային կոնֆերանսին, որին ներկա են եղել ավելի քան 20 երկրների 120 մասնակիցներ: Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ զեկույցի արդյունքները «Միտումները Արևելյան գործընկերության տարածաշրջանում» նիսի ընթացքում` քննության առնելով քաղաքական կոռուպցիան:

Կոնֆերանսի նպատակն էր վեր հանել քաղաքականության ֆինանսավորման խնդիրները Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում կուսակցությունների մոնիտորինգով և կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և կուսակցությունների ներկայացուցիչների կողմից: Քննարկվել են նաև առկա թերությունների վերացմանն ու մոնիտորինգի զարգացմանն ուղղված քայլեր:

Կոնֆերանսը կազմակերպվել է Վրաստանի վերահսկիչ պալատի, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի (Միջազգայինն IDEA), Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանի, Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES)-ի և Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդեռլանդների ինստիտուտի (NIMD) համագործակցությամբ: