Ս.թ. հունիսի 20-ին տեղի է ունեցել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրականացրած հանքարդյունաբերության ոլորտում ընդերքօգտագործման իրավունքի և առնչվող թույլտվությունների տրման գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի գնահատման վերաբերյալ ուսումնասիրության նախնական արդյունքների ներկայացումը և քննարկումը: Ուսումնասիրությունը ներկայացրել են ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ու փորձագետ Արթուր Գրիգորյանը` անդրադառնալով ռիսկերի նկատմամբ խոցելի խնդիրներին և այլ հարցերի:

Քննարկման ընթացքում միջոցառմանը մասնակից շահագրգիռ կողմերը, այդ թվում` ՀՀ կառավարության, համապատասխան նախարարությունների աշխատակիցները և ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի հանքարդյունահանող կազմակերպություններ ներկայացնող անդամները ներկայացրել են իրենց տեսակետները նշված հարցերի շուրջ: