Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հետ համատեղ, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում, 2015-2016թթ. ընթացքում կատարել են հետազոտություն` «Լավագույն փորձի հետքերով. ջատագովությամբ զբաղվող հայաստանյան ՔՀԿ-ների ուսումնասիրություն» խորագրով: Վերջինս նպատակ է հետապնդել բացահայտել ջատագովության/շահերի պաշտպանության շեշտադրմամբ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարիքները, ինչպես նաև գնահատել այդ կազմակերպությունների՝ հանրությանն իրազեկելու և հանրային քաղաքականությունների վրա ազդելու ներուժը:

Տես «Լավագույն փորձի հետքերով. ջատագովությամբ զբաղվող հայաստանյան ՔՀԿ-ների ուսումնասիրություն» զեկույցը և զեկույցի համառոտագիրը ԹԻՀԿ կայք էջում: