Ազատություն ռադիոկայանն անդրադարձել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի` Հայաստանի մի քանի տասնյակ դպրոցներում կատարած ուսումնասիրությանը: ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում փորձագետներն ուսումնասիրել են Հայաստանի 40 դպրոցների բյուջեները։ Նպատակը կրթական ոլորտում կոռուպցիայի հնարավոր դրսևորումները բացահայտելն է։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դպրոցները հնարավորություն ունեն ինքնուրույնաբար բարձրացնել աշխատավարձերը, սակայն ուսուցիչները դրանից չեն օգտվում։

Հարցումներով պարզվել է նաև, որ ծնողների որոշ խմբեր մեկ աշակերտի համար ամեն ամիս 5000-ից մինչև 20000 և ավելի դրամ լրացուցիչ գումար են ծախսում: Դրանց մեջ ներառված են, օրինակ՝ «ֆոնդի գումարը, նվերները, ավարտական դասարանների պարագայում՝ «Վերջին զանգի» հետ կապված ծախսերը» և այլն: Ուսումնասիրության արդյունքներն ամփոփումից հետո համապատասխան առաջարկություններով կներկայացվեն ՀՀ կրթության և գիտության նախարարությանը։

Տես Ազատություն ռադիոկայանի նյութը