Ս.թ. հունիսի 15-ից 17-ը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը և գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում մասնակցել են ԹԻ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ամենամյա 6-րդ համաժողովին: Մակեդոնիայի կառավարության համագործակցությամբ` ԹԻ կազմակերպած համաժողովին ներկա էին ավելի քան 45 երկրների շուրջ 200 պատվիրակներ, ներառյալ հանրային և մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ, ակտիվիստներ:

Համաժողովը նոր հեռանկարներ է առաջադրել Եվրամիության ընդլայնման և ԵՄ հարևանության երկրների առջև ծառացած ամենահրատապ մարտահրավերների վերաբերյալ, այդ թվում` ԵՄ անդամակցությունն ու հակակոռուպցիոն բարեփոխումները, կոռուպցիան և տնտեսական զարգացումը, փողերի լվացումն ու հարկային ապաստարանը: