«Հրապարակում» հեռուստածրագիրն անդրադարձել է ս.թ. հունիսի 6-7-ին իրական սեփականատերերի բացահայտման և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) զեկույցի մշակման թեմաներով աշխատաժողովին, որը վարում էր ԱՃԹՆ միջազգային քարտուղարության քաղաքականության և տարածաշրջանային տնօրեն Դիվեկե Ռոգանը: Աշխատաժողովին մասնակցել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և ԹԻՀԿ հակակոռուպցիոն փորձագետ Խաչիկ Հարությունյանը:

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է: ԱՃԹՆ-ի ներդրման գործընթացը վերահսկում և կառավարում է կառավարության, արդյունահանող կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված ԱՃԹՆ բազմաշահառու խումբը: 2017 թ. մարտի 9-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ԱՃԹՆ խորհուրդը հաստատել է Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ թեկնածության հայտը և Հայաստանի Հանրապետությանը շնորհվել է ԱՃԹՆ թեկնածու երկրի կարգավիճակ: Հայաստանի ԱՃԹՆ-ի միջազգային գործընկերներն են Համաշխարհային բանկը, ԱՄՆ ՄԶԳ-ն՝ «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրով, Բրիտանական դեսպանատունը:

Տես նաև աշխատաժողովի մասին նյութը ԹԻՀԿ կայքում