Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը «Ա1+»-ին տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ Երևանի ավագանու ընտրություններն ուղեկցվել են աննախադեպ ընտրակեղծիքներով: Մալաթիա-Սեբաստայի 8-րդ ընտրատարածքը յուրահատուկ էր խախտումների բացահայտ բնույթով: Կեղծարարներն այնքան ցինիկ էին, որ չէին էլ ուզում դիտորդներից որևէ բան թաքցնել: Բացահայտ քննարկում էին ինչ տոկոսների շուրջ են պայմանավորվել կուսակցությունները, բացահայտ լցոնում էր, բացահայտ կուտակումներ, սպառնալիքներ, ահաբեկում և նույնիսկ դիտորդների կաշառք էին առաջարկում:

Ամալյա Կոստանյանի կարծիքով վերահաշվարկների և մի քանի հոգու պատժելը միայն մակերեսային գործողություններ էին, իսկ պատվիրատուները այդպես էլ անպատիժ կմնան: Ընտրություններն ընթացել են ահաբեկման, անբարոյանակության, ցինիզմի մթնոլորտում, ուղեկցվել են ճնշմամբ, ընտրակաշառքով: Եթե մի երկրում մեկ ընտրատարածքում նման մթնոլորտում ընտրություններ են անցկացվում, բավական է ասելու, որ ոչ միայն ընտրությունները չեն կայացել, այլև արժեզրկվել են:

Հարցազրույցն ամբողջությամբ