Ս.թ. հունիսի 13-ին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարական կառավարման հարցերի և ապագա անվտանգության ու պաշտպանական կարողությունների ենթահանձնաժողովների համատեղ պատվիրակությունը հանդիպեց Հայաստանի քաղաքացիական հասարակության, մասնավորապես, «Երևանի մամուլի ակումբ», «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան», «Հետաքննող լրագրողներ», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» և «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակությա հիմնադրամ-Հայաստան» կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Կազմակերպությունները սկզբում ներկայացրին իրենց տեսակետները Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման և հեռանկարների, ինչպես նաև ժողովրդավարացման գործընթացում ի հայտ եկած խնդիրների վերաբերյալ: Այնուհետև հայկական կողմից մասնակիցները պատասխանեցին պատվիրակության անդամների նշված թեմաներին առնչվող հարցերին: