Գլխավոր էջ Նորություններ «Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային ծրագիր ներկայացնելու հրավեր
Նորություններ
2017 Մայ
29

«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային ծրագիր ներկայացնելու հրավեր

Ներածություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ ներկայացնելու փոքր դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ` հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության խթանման մեթոդների կիրառմամբ:

Ընդհանուր դրույթներ, դրամաշնորհի տևողությունը և բյուջեն

«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային ծրագրի նպատակն է՝ նպաստել հանրային հաստատությունների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը հանրությանը մատուցվող ծառայությունների և ծրագրերի նկատմամբ մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականությանը միտված նախաձեռնությունների իրականացման միջոցով:

Ով կարող է դիմել

Դրամաշնորհային մրցույթին կարող են դիմել Հայաստանի Հանրապետությունում գրանցված ՔՀԿ-ները՝ հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները:

Դրամաշնորհի թեմատիկ շրջանակը և մեթոդաբանությունը

Սույն հրավերի շրջանակում կդիտարկվեն հետևյալ ոլորտներին/թեմաներին առնչվող հայտերը.

  • կրթություն (մասնավորապես՝ նախադպրոցական կրթության համակարգի ուսումնական հաստատություններ, ներառական կրթություն տրամադրող հանրակրթական հաստատություններ, հանրակրթության համակարգի օպտիմալացում),
  • առողջապահություն (մասնավորապես՝ սոցիալապես անապահով և առանձին խմբերում ընդգրկված անձանց բժշկական ծառայության տրամադրում, դպրոցահասակ երեխաների բուժզննում, հանրային ծառայողներին տրամադրվող սոցիալական փաթեթով ծառայությունների տրամադրում, պետպատվերի տեղադրում և իրականացում),
  • երեխաների պաշտպանություն (մասնավորապես՝ երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններ, շուրջօրյա խնամքի ծառայություններ),
  • համայնքային ռեսուրսների կառավարում (մասնավորապես՝ համայնքապատկան հողակտորների, շենք/շինությունների և այլ գույքի աճուրդներ/մրցույթներ, համայնքային գնումներ):

Մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության գործողությունները պետք է կառուցվեն հիմք ունենալով ստորև ներկայացված՝ Բազելի կառավարման ինստիտուտի կողմից մշակված հետևյալ ձեռնարկներում բերված մեթոդները, որոնց կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով.

Ներկայացվող հայտերը պետք է միտված լինեն այնպիսի ուսումնասիրությունների իրականացմանը, որոնց արդյունքները դրամաշնորհառուները հետագայում կօգտագործեն համապատասխան քաղաքականությունների փոփոխությանը միտված ջատագովության շրջանակներում: Այդ նպատակով ծրագրի վերջում նրանք պետք է կազմեն և հրապարակեն արդյունքների վերաբերյալ զեկույց՝ ներառելով գործողությունների արդյունքների ամփոփումը, բացահայտված խնդիրները և փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ: Հայտատուները ծրագրի շրջանակներում նաև պետք է նախատեսեն առաջարկությունների խթանմանն ուղղված ջատագովության հստակ գործողություններ:

Դրամաշնորհի տևողությունը և բյուջեն

«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» ծրագրի երրորդ փուլի ընդհանուր բյուջեն կազմում է 23 750 000 ՀՀ դրամ: Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի մինչև 4 750 000 ՀՀ դրամ: Յուրաքանչյուր ծրագրի տևողությունը կարող է լինել 6-12 ամիս:

Ծրագրերի մեկնարկը նախատեսվում է ս.թ. հոկտեմբերի 1-ից:

Հայտերի գնահատման չափորոշիչներ

Ներկայացված հայտերը նախնական գնահատում կանցնեն ԹԻՀԿ ծրագրային թիմի կողմից` մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար: Այնուհետև դրանք կներկայացվեն փորձագիտական հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափորոշիչների.

I. Կազմակերպության փորձը (20 միավոր)

  • կազմակերպության առաքելությունը և նպատակները
  • կազմակերպության փորձը համապատասխան ոլորտում
  • ծրագրում առաջարկվող աշխատակազմի փորձառությունը

II. Առաջարկվող ծրագրի նկարագրություն (40 միավոր)

  • համապատասխանությունը նշված թեմաներին  
  • կարիքի հիմնավորումը
  • համապատասխանությունը առաջարկվող մեթոդաբանություններին (տե´ս վերոհիշյալ ձեռնարկները)
  • գործողությունների աշխարհագրությունը
  • ակնկալվող արդյունքները
  • իրականացման ժամանակացույցը

III. Ջատագովության ռազմավարությունը (20 միավոր)

ուսումնասիրության արդյունքների օգտագործումը/ջատագովությունը

IV. Բյուջեն (20 միավոր)

  • բյուջեի և նպատակների համապատասխանությունը
  • առաջարկվող ծախսերի ողջամտությունը

Բացի վերը նշված չափանիշներից ընտրության ժամանակ փորձագիտական հանձնաժողովի կողմից   հաշվի է առնվելու ներկայացվող առաջարկի նորարարությունը՝ ոլորտում իրականացված ծրագրերի հետ չկրկնվելու հանգամանքը։    

Դրամաշնորհառուի վերջնական ընտրության համար հիմք կծառայեն ԹԻՀԿ  կողմից իրականացվող՝ ՀԿ-ի ինստիտուցիոնալ գնահատման արդյունքները և երաշխավորագրերը՝ այլ դրամաշնորհատու կազմակերպություններից:

Ծրագրի առաջարկի ներկայացման կարգը

Դրամաշնորհային ծրագրին մասնակցելու համար կազմակերպությունները պետք է ուղարկեն փաթեթ՝ ներառելով.

Ծրագրի առաջարկը` կից ներկայացված ձևաչափով (Դիմումի ձև)

  • Աշխատանքային պլանը (Հավելված 1)
  • Ծրագրային բյուջեն ներկայացված ձևաչափով և դրա նկարագիրը (Հավելված 2)
  • Ծրագրում ընդգրված աշխատակազմի համառոտ կենսագրականները

Ընտրված ոլորտում կազմակերպության կողմից մշակված որևէ հրապարակում կամ համապատասխան ինտերնետային հղում

Ծրագրի առաջարկը պետք է ներկայացվի մինչև 15 էջի սահմաններում` հայերեն լեզվով, տառատեսակը Arial AM կամ Arian AMU, տառաչափը` Font 12, տողամիջյան հեռավորությունը 1.15, լուսանցքները` 20 մմ:

Ծրագրային առաջարկները պետք է ուղարկել մինչև ս.թ. հուլիսի 14-ը, ժամը 10։00-ը Լիանա Վասիլյանին [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով «Small grant proposals»: Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք գրել նշված էլեկտրոնային փոստին (հունիսի 8-ից սկսած) կամ զանգահարել 010 569589 կամ 010 569689 (108) հեռախոսահամարներով:

Հետաքրքրված ՔՀԿ-ների համար ս.թ. հունիսի 29-30-ին ԹԻՀԿ-ի կողմից կկազմակերպվի երկօրյա դասընթաց` «Հանրային քաղաքականության մոնիտորինգի մասնակցային մեթոդներ» նախատեսվող ծրագրային առաջարկները մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության սկզբունքներին և գործիքակազմին (տե´ս վերոհիշյալ ձեռնարկները) առավելագույնս համապատասխանեցնելու նպատակով: Դասընթացի վերջում նաև կկազմակերպվի հարցուպատասխան դիմորդների հետ և ԹԻՀԿ թիմի կողմից կտրվեն պատասխաններ ՀԿ-ների կողմից բարձրացված հարցերին:

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք մինչև ս.թ. հունիսի 11-ը ներառյալ լրացնել սույն դիմում-հայտը։