«Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) հրավիրում է կառավարման թափանցիկության և հաշվետվողականության հարցերով շահագրգիռ հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչներին մասնակցելու «Հանրային քաղաքականության մոնիտորինգի մասնակցային մեթոդներ» թեմայով երկօրյա դասընթացին, որը կանցկացվի սույն թվականի հունիսի 29-30-ը:

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել սույն դիմում-հայտը մինչ հունիսի 11-ը: Յուրաքանչյուր կազմակերպություն ներկայացված կլինի մեկ մասնակցով: Մարզերի մասնակիցների գիշերակացը և փոխադրումը կկազմակերպվի ԹԻՀԿ-ի կողմից։

Դիմում-հայտերի հիման վրա կկատարվի ՔՀԿ-ների ներկայացուցիչների ընտրությունը ըստ հետևյալ չափանիշների՝

կազմակերպության/դիմորդի ոլորտային փորձառությունը հանրային քաղաքականության մոնիտորինգի գործընթացում,
կազմակերպության առաջիկա պլանները դասընթացի ընթացքում ստացված գիտելիքները կիրառելու ուղղությամբ:

Դասընթացին մասնակցած ՔՀԿ-ները և նրանց ներկայացուցիչները հետագայում հնարավորություն կունենան ստացված գիտելիքների հիման վրա փոքր դրամաշնորհների միջոցով իրագործել իրենց գաղափարները։

Լրացուցիչ հարցերի համար զանգահարել 010 569689 (112) հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստին:

***

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի (Շվեյցարիա) և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի (Հունգարիա) հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը, որի նպատակն է ակտիվացնել քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը Հայաստանում թափանցիկություն ու հաշվետվողականություն խթանող բարեփոխումների գործընթացներում: