Ս.թ. մայիսի 15-17-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը Բելգրադում (Սերբիա) մասնակցել է ընտրությունների դիտորդության վերաբերյալ սեմինարի: Այն տեղի է ունեցել Ազգային ժողովրդավարության ինստիտուտի Տարածաշրջանային ընտրությունների կազմակերպման և քաղաքական գործընթացների հզորացման ծրագրի շրջանակում: Սեմինարի կիզակետում մի շարք հիմնահարցեր էին, այդ թվում` ընտրությունների իրավական դաշտի, ընտրությունների սկզբունքների, հաղորդակցության, ընտրական բաց տվյալների և այլ հարցերի վերաբերյալ նախընտրական դիտարկման, ընտրությունների դիտորդության և հետընտրական շրջանի ընթացքում: