Ս․թ. մայիսին «Մասնակցային ժողովրդավարության և քաղաքացիական ակտիվության խթանում ՀՀ մարզերում» դասընթացի շրջանակում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը բանախոսել է «Սահմանադրական փոփոխությունները` սոցիալական և տնտեսական իրավունքների դիտանկյունից» թեմայով։ Միջոցառումը կազմակերպել էր Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը` Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։