Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը ս․թ մայիսի 20-21-ին Աղվերանում մասնակցել է «Տեղեկատվության ազատություն․ Օրենսդրական բարեփոխումներ» թեմայով ՀՀ արդարադատության նախարարության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային քննարկմանը, որն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ կազմակերպվել էր Տեղեկատվության ազատության կենտրոնի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից։

Միջոցառմանը մասնավորապես քննարկվել է Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի նոր նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել «Տեղեկատվության ազատության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ oրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություն կատարելու մաuին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնց կարելի է ծանոթանալ https://www.e-draft.am/projects/151 կայքում: