Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշել է, որ Հայաստանում գո­յություն ունեցող և՛ տնտեսական, և՛ քաղա­քական մոդելները որևէ կերպ չեն նպաս­տում կոռուպցիայի ցածր մակարդակին։ Օլի­գարխիկ, մենաշնորհային համակարգերը, տնտեսական և քաղաքական վերնախավերի սերտաճումը, իշխանության ճյուղերի միջև տարանջատման բացակայությունը, զսպում­ների մեխանիզմների չգոյությունը, ընտրու­թյունների անցկացման արատավոր պրակ­տիկան (եթե դա կարելի է, իհարկե, ընտրու­թյուն համարել) չեն նպաստում, որ բարեն­պաստ միջավայր ձևավորվի կուռուպցիայի դեմ պայքարելու համար։

«Մենք կիսանախագահական հանրապետություն ենք, ուստի շատ կարև­որ է նախագահի կողմից կատարվող նախա­ձեռնություններն այս հարցերում։ Միաժամանակ գործադիրից բացի էա­կան է նաև օրենսդիր և դատական իշխա­նությունների ակտիվությունը։ Կարևոր են նաև համապատասխան մյուս մարմինների և ինստիտուտների դերն ու նշանակությունը, որոնք ունեն կանխարգելիչ գործառույթներ»,- ասել է Հոկտանյանը:

Տես հարցազրույցը nyut.am-ում