«ԳԱԼԱ» հեռուստաընկերության «Կարևորի մասին» հաղորդման հյուր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին, որը հնարավոր է տնտեսական, քաղաքական արմատական բարեփոխումների և անկախ դատական համակարգի կայացման արդյունքում: Ըստ Հոկտանյանի` կոռուպցիայի երևույթն ածանցյալ է այն տնտեսական, քաղաքական մոդելից, որ տվյալ երկրում կա: Եթե լինի իսկապես շուկայի վրա հիմնված տնտեսական մոդել, իսկապես բազմակուսակցական համակարգ, մի համակարգ, որտեղ մինիմալ սոցիալական երաշխիքները գործում են, համակարգն ինքը պահանջ կդնի կոռուպցիան նվազեցնել և այն դարձնել կառավարելի:

Տես «ԳԱԼԱ» հեռուստաընկերության կայք էջը: