Շիրակի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնը (ՇՊԱԿ) ս.թ. մայիսի 20-ին հրավիրել էր մամուլի ասուլիս` ներկայացնելու կենտրոնի 6-ամսյա գործունեությունը: ՇՊԱԿ դիմողների թիվը 2008 թվի հոկտեմբերի 9-ից սկսած կազմել է 105: Ստացված ահազանգերի և օգնության խնդրանքներին արձագանքելով` կազմվել է 5 բողոք և 10 դիմում: Նախաձեռնվել է շահերի պաշտպանության 3 դատական գործ` դպրոցի խորհրդի նախագահն ընդդեմ Շիրակի մարզպետի, դպրոցի խորհրդի անդամն ընդդեմ Շիրակի մարզպետի, դպրոցի խորհրդի անդամն ընդդեմ ՀՀ ԴԱՀԿ ԱԾ Շիրակի մարզային բաժնի:

Մանրամասների համար տեսեք Շիրակի մարզի Շահերի պաշտպանության և աջակցման հակակոռուպցիոն կենտրոնի հաշվետու ասուլիսի մամլո հաղորդագրությունը