Ազատություն TV-ն, անդրադառնալով «Հոդված #3» ակումբում տեղի է ունեցած ինտերակտիվ հարթակի շնորհանդեսին, նշել է` Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) գործարկում է ընտրախախտումների մասին ահազանգերը միավորող iDitord էլեկտրոնային հարթակը։ Ընտրակաշառք, մրցակցության խոչընդոտ, ճնշումներ ու վարչական ռեսուրսի չարաշահում․ քաղաքացիներից ստացված այսօրինակ ահազանգերը կարձանագրվեն iDitord.org կայքում և կտեղադրվեն Երևանի ինտերակտիվ քարտեզի վրա։ Ս.թ. ապրիլի 25-ին գործարկված էլեկտրոնային հարթակը քաղհասարակության ներկայացուցիչների կողմից Երևանի ավագանու ընտրությունները դիտարկող առայժմ միակ նախաձեռնությունն է։

«Ըստ հարթակի պատասխանատուների, արձանագրված խախտումները կուսակցությունների համար ընտրության արդյունքները վիճարկելու հիմք կարող են հանդիսանալ»,- նշում է Ազատություն TV-ն։

Տես Ազատության նյութը: