ՀՀ ԱԺ ընտրություններում թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն) առաջադրված պատգամավոր Արտակ Սարգսյանի հետ կապված աղմկահարույց ձայնագրությունը դարձել է համար մեկ քննարկման թեմա: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշել է, որ այս դեպքը միակը չէ, պարզապես սա է բացահայտվել. «Վստահ եմ` մյուս գործարարներն էլ են նույն բանը արել: Գիտեք՝ նույն բանը եղավ նաև տնօրենների դեպքում: Այսինքն` սա դարձել է նորմա, որը, դժբախտաբար, աշխատել է, և ընտրությունների արդյունքներն արտացոլեցին դա»:

Հարցին՝ ձայնագրությունը հիմք չի՞ հանդիսանում, որպեսզի թիվ 2 ընտրատարածքում, որտեղ որպես պատգամավոր առաջադրված էր Արտակ Սարգսյանը, նշանակվեն նոր ընտրություններ, Հոկտանյանը պատասխանել է. «Իհարկե հիմք կհանդիսանար, բայց` ոչ Հայաստանում: Քանի որ տեսանք՝ ինչ արձագանք եղավ «Իրազեկ քաղաքացիների միության» դեպքում՝ տնօրենների հետ կապված: Եթե գիտեք՝ որ կուսակցությունից է ընտրվել Արտակ Սարգսյանը, ապա այս պարագայում Ձեր հարցը դառնում է հռետորական»,- նշեց նա՝ բացառելով, որ հնարավոր է նշանակվեն նոր ընտրություններ:

Տես ԼՈւՐԵՐ.com-ի նյութը