Ս.թ. մայիսի 7-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի տնօրեն Վարուժան Հոկտանյանը բանավեճի հանրապետական մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում հանդես է եկել որպես ժյուրիի անդամ «ՀՀ-ում ընտրված քաղաքական գործիչները հաշվետու են ընտրողների առջև» թեմայով բանավեճի ընթացքում` «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի անդամ դպրոցականների մասնակցությամբ: Մայիսի 6-ից 7-ին տեղի ունեցած մրցաշարի ընթացքում 14 թիմ ավելի քան 100 մասնակցով, բանավիճել են քաղաքացիական հասարակությանն առնչվող 4 թեմայի շուրջ:

Երկօրյա մրցույթում բանավեճի հանրապետական մրցաշարի մասնակիցների քննարկված մյուս թեմաներն էին «Ծնողների նյութական օժանդակությունը դպրոցներում անհրաժեշտ է», «Թեղուտի հանքավայրի շահագործումը շահավետ է ՀՀ-ի համար», «Հայ և թուրք հասարակությունները պատրաստ են երկկողմանի հարաբերությունների վերականգնմանը»:

YES դպրոցական բանավեճի ակումբ ծրագիրն իրականացվում է 2004-ից «Երիտասարդական նվաճումներ» կրթական ՀԿ-ի և հայ-ամերիկյան «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից` Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության նյութական և տեխնիկական աջակցությամբ և համաֆինանսավորվում է ԵՄ կողմից:
Հետապնդելով իր առջև ծառացած երկու նպատակը`սովորեցնել և սովորել միմյանցից, բանավեճի հանրապետական սույն մրցաշարը YES ծրագրի շրջանակներում երբևէ անցկացված ամենամեծ մրցաշարն էր: