«Ազատություն» TV-ի հետ զրույցում կանադահայ դերասանուհի, ակտիվիստ, «Արդարություն Հայաստանում» (Justice within Armenia) նախաձեռնության հիմնադիր Արսինե Խանջյանն անդրադառնում է սփյուռքահայերի ներգրավմանը 2017 ԱԺ ընտրությունների դիտարկմանը` իրենց ներդրումն ունենալու ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացմանը և քաջալերելու քաղաքացիական մասնակցությունը: Արսինե Խանջյանի խոսքով` սփյուռքահայերը մասնակցում են քաղաքացիական հաստատությունների կողքին: