Առաջիկա խորհրդարանական ընտրություններում 28 հազար անձ ստացել է դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ընտրական ծրագրերի համակարգող, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով դիտորդական առաքելության ազդեցությանը, նշել է, որ, օրինակ, սահմանադրական հանրաքվեի ժամանակ 500 տեղամասերում, որտեղ դիտորդներ են եղել, «այո»- ն 7 տոկոսով քիչ է գրանցվել: Նրա խոսքով՝ «Քաղաքացի դիտորդը» ՀՀ ընտրատեղամասերում կունենա 1600 դիտորդ:

Ըստ Արմեն Գրիգորյանի` 28 հազար դիտորդ ունենալը ռիսկային է և կարող է խոչընդոտել իրական դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների աշխատանքը:

Տես «Առաջին լրատվական»-ի նյութը