ԳԱԼԱ-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշել է, որ վարչական ռեսուրսը չարաշահող իշխանությունը կամ իշխանության ներկայացուցիչը, բնական է, որ ինքնապատժման չի գնա. «Երբ որ իշխող կուսակցությունը պարտվում է, ու հենց այդ փաստը, որ հնարավոր է ընտրությունների միջոցով իշխանություն փոխել, արդեն իսկ նվազեցնում է հավանականությունը, որ վարչական ռեսուրսի չարաշահում կլինի, այսինքն պատճառահետևանքային կապը պետք է ճիշտ նայել: Հայաստանի նման երկրներում իշխանափոխություն ընտրության միջոցով չի լինում, ու դրա արդյունքում տեսնում ենք անընդհատ վարչական ռեսուրսի չարաշահման պրակտիկան: Իշխանափոխություն չլինելը միայն վարչական ռեսուրսի չարաշահման պատճառով չէ, այլ քվեարկության օրը տեղի ունեցող կեղծիքները, անհավասար պայմանները տարբեր կուսակցությունների համար, հետո իշխող քաղաքական ուժը և իշխանությունն այնպիսի պայմաններ է ստեղծում, որ ոչ իշխանական ուժերը հայտնվում են անբարենպաստ պայմաններում ֆինանսական, մարդկային ռեսուրսների առումով, ի սկզբանե է այդ անհավասարությունը՝ ավելացրած այն խնդիրները, որոնք կարող են ունենալ: Այդ ամենի մեջ վարչական ռեսուրսի չարաշահումն ընդամենը մի մասն է»:

Տես ԳԱԼԱ-ի նյութը