Dialogue.am-ն անդրադարձել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից Հայաստանի 2017թ. խորհրդարանական ընտրություններում վարչական ռեսուրսի չարաշահման մոնիտորինգին, ինչը միտված է պարզելու թե ովքեր և ինչ կերպ են ազդում ընտրական գործընթացի վրա։ ԹԻՀԿ ուշադրության կենտրոնում նաև ուսուցիչներն են, ովքեր, թողնելով իրենց դասերը, աշխատանքային ժամերին բացահայտ կերպով քարոզչությամբ են զբաղվել։ Այս պահի դրությամբ խախտում արձանագրվել են Երևանում, Մարտունու, Գորիսի և Աշտարակի հանրակրթական հաստատություններում:

Յուրաքանչյուրում արձանագրվել է խախտման 1-2 դեպք, ընդ որում բացի Մարտունուց, մնացած բոլոր դեպքերում ուսուցիչները զբաղվել են իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի քարոզով։ Մարտունիում մարտի 11-ին քարոզչություն է իրականացվել «Ծառուկյան» և «ՕՐՕ» դաշինքի օգտին: ԹԻՀԿ-ը 5 տարիների ընթացքում բազմաթիվ խախտումներ է արձանագրել, բայց մինչև այժմ որևէ մեկի համար եղածը իրավական հետևանք չի առաջացրել։

Տես նյութը www.dialogue.am-ի կայքում