Ս.թ. ապրիլի 15-ին Էկոլոգիական հասարակական դաշինքը կազմակերպվել էր «Գեոպրոմայնինգ» ընկերության նախաձեռնությամբ Սևանի ավազանում ոսկու կորզման ֆաբրիկայի տեղադրման հայեցակարգի հասարակական քննարկում: Հրավիրված պետական գերատեսչությունների ներկայացուցիչներից շատերը բացակայում էին: Շահագրգիռ ՀԿ-ները ներկայացրեցին բնապահպանական վտանգները, որոնք, սպառնում են Հայաստանին Սևանի ավազանում ոսկու վերամշակման գործարանի կառուցման դեպքում:

S.O.S. Սևան նախաձեռնողների խումբը ենթադրում է, որ «GeoProMining» ընկերության կողմից Սևանի ավազանում՝ ոսկու վերամշակման ձեռնարկության (Սոդքի հանքավայրի) կառուցման նախագծին առնչվող գործընթացը տեղափոխվել է նեղ քաղաքական որոշումների դաշտ և չի բացառվում, որ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը, որն արգելում է հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը Սևանի ավազանում, կարող է փոփոխության ենթարկվել